HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայիսի 20-ին Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ անվճար կլինեն

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 

«2023 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների կայուն զարգացման և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում: Որպես հեղինակավոր հաստատություններ և առանցքային հանգույցներ համընդհանուր սոցիալական կառուցվածքում՝ թանգարանները բացառիկ դերակատարում ունեն՝ խթանելու դրական փոփոխությունները և նպաստելու կայուն զարգացման նպատակներին:

Այս տարի ևս տոնական միջոցառումները  կմեկնարկեն Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ:

Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի  20-ին՝ ժամը 11:00-24:00-ն:

Ծրագրին միացած Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության  հարթակներ, 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ առաջարկելով այցելուներին բազմապիսի ճանաչողական և կրթական թեմատիկ ծրագրեր:  Եվս մեկ անգամ կվերարժևորվի թանգարանների առաքելությունը նորօրյա մարտահրավերների, մշակութային ժառանգության պահպանության և բարեկեցիկ հասարակության ձևավորման համատեքստում: 

Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը հիմք է դրվել 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ): Նպատակն է  համախմբելու թանգարաններին՝ հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ: Միաժամանակ, այն նպատակ ունի բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանն ու լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է  2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: 

Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter