HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազի արտահոսք՝ պայթյունով

Մայիսի 14-ին, ժամը 06։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տան խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ փլուզվել է խոհանոցի միջնապատը (10 քմ) և վնասվել 4 պատուհան։ Տուժած Ա․ Ե․-ն (ծնված 1942 թ․) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter