HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում ուժեղ քամին պոկել է տան տանիքը

Մայիսի 13-ին, ժամը 19:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքի թիթեղները․ տուժածներ չկան:

Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 30 քմ) ուժեղ քամուց պոկվել և ընկել է գետնին՝ վնասելով 2 սյուն և գազի խողովակ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապամոնտաժել սյունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter