HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ներդրումային հիմնադրամը ժամկետանց պարտավորություններ ունեցողներին ծանուցման գործընթաց է իրականացնում

Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գուրգեն Ներսիսյանի 2023 թվականի ապրիլի 26-ի հանձնարարականի համաձայն` Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվում է ժամկետանց պարտավորություններ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ծանուցման գործընթացը: Այս մասին հայտնում են Արցախի ներդրումային հիմնադրամից։

«Հաշվի առնելով գործընթացի մեծ ծավալը և սոցիալական արդարության ապահովման անհրաժեշտությունը՝ Հիմնադրամի կողմից որոշում է կայացվել այն իրականացնել փուլերով՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով և գրավոր ծանուցագրեր ուղարկելով Հիմնադրամի նկատմամբ քսան միլիոն և ավել ժամկետանց պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց։ Սահմանված շեմից ցածր չափի ժամկետանց պարտավորություններ ունեցող փոխառուների պարագայում սահմանափակվել ենք ընդամենը իրազեկող հեռախոսազանգով:

Առ այսօր ծանուցվել են ժամկետանց պարտավորություններ ունեցող 71 ֆիզիկական և 91 իրավաբանական անձինք, որոնց հանրագումարային պարտավորությունը հիմնադրամի նկատմամբ կազմում է 51 747 878 000 ՀՀ դրամ:

Ծանուցված սուբյեկտներին տրվել է ողջամիտ ժամկետ պարտավորությունները կատարելու համար՝ պարզաբանմամբ, որ հակառակ պարագայում գումարը բռնագանձելու համար Հիմնադրամը քաղաքացիական հայց է ներկայացնելու դատարան:

Ի պատասխան Հիմնադրամի նկատմամբ անհարկի ու առանձին դեպքերում նաև բացահայտ ինքնապաշտպանական նպատակ հետապնդող հայտարարությունների՝ իրազեկում ենք, որ Հիմնադրամը իր գործողություններում հաշվի է առնելու նաև շրջափակման հարուցած ճգնաժամային պայմանները և հատկապես փոքր չափի պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց պարագայում գործընթացը առավելագույնս կատարվելու է բանակցային ճանապարհով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Բարև ձեզ Արցախում ունեցել եմ Արդշինինվեստբանկի քարտ որի վրա տոկոսներ է եկել 2020 թվականից քարտը կորցրել եմ պատերազմի ժամանակ չեմ իմացել քարտի տոկոսների մասին խնդրում եմ օգնեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter