HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկը հայտարարում է բաժնետոմսերի նոր թողարկման մասին

Վճարովի բովանդակություն

«Յունիբանկ» ԲԲԸ-ն իրականացնում է բաժնետոմսերի նոր թողարկում:

Հրապարակային առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել 15 մլն ոչ փաստաթղթային սովորական բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 4.5 մլրդ ՀՀ դրամ:

Բաժնետոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել Յունիբանկի գլխամասային գրասենյակ կամ 54 մասնաճյուղերից մեկը:

Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, կազմում է 1 000 200 դրամ: Բաժնետոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

Շուկա ստեղծողն է «Արմբրոկ» ընկերությունը:

Բաժնետոմսերի ցուցակումը տեղի կունենա Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը մեծացնում է բաժնետոմսերի գրավչությունը, քանի որ արժեթղթերից ստացված եկամուտը չի հարկվում:

Բաժնետոմսերի նոր թողարկմամբ՝ Յունիբանկը շարունակում է ժողովրդական բանկ դառնալու իր ռազմավարությունը` ներգրավելով հասարակության լայն շերտերը բանկի կառավարմանը և այդպիսով դարձնելով այն ավելի արդյունավետ և թափանցիկ: Կայուն և վստահելի բանկի բաժնետոմսը խնայողությունների ներդրման ևս մեկ երկարաժամկետ և շահավետ հնարավորություն է:

Այսօր Յունիբանկն ունի ավելի քան 180 բաժնետեր: Յունիբանկի բաժնետոմսերի սեփականատերերի համար գործում են սպասարկման արտոնյալ պայմաններ. 25% զեղչ սակագնային ծառայությունների համար, ավանդների ավելի բարձր տոկոսադրույք, վարկավորման ավելի շահավետ պայմաններ:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 03.05.2023թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/226Ա որոշման համաձայն: Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագիրը և Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը` բանկի ինտերնետային կայքում` www.unibank.am

Բաժնետոմսերի հրապարակային առաջարկը ﬔկնարկել է Ազդագրի՝ Կենտրոնական բանկի կողﬕց գրանցմանը հաջորդող 3-րդ աշխատանքային օրը և տևելու է մինչև 22 աշխատանքային օր: Տեղաբաշխումը սկսելու օրը կհրապարակվի բանկի կայքում տեղաբաշխման օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

Ընդհանուր առմամբ, Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 6 թողարկում:

2022թ.-ին Յունիբանկը ճանաչվել է Բաժնետոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով:

2022թ.-ի արդյունքներով Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և ապահովել մոտ 4.4 մլրդ դրամի շահույթ: 2022թ.-ին Յունիբանկը սպառողական վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք:

Բանկի private banking-ը՝ Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter