HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-ի և 14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանի առանձին հատվածներում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայիսի 12-ի երեկոյան ժամերից, մայիսի 13-15-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր կեսօրից հետո, մայիսի 12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 13-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 14-16-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-ի և 14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մայիսի 15-ի և 16-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter