HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նկատողություն՝ Արմավիրի դատախազներից մեկին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արմավիրի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

«Մասնավորապես` Արմավիրի մարզի դատախազի տեղակալը, N քրեական գործով (վարույթով) մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, դատախազական ներգործության միջոցներ չի ձեռնարկել նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումներ թույլ չտալու, անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները ժամանակին կատարելու ուղղությամբ, ինչի հետևանքով, վարույթն իրականացնող մարմինը տևական ժամանակ դրսևորել է անգործություն:

Դրանից բացի, որպես հսկող դատախազ, պատասխանատու լինելով քրեական հետապնդման հարուցման իրավաչափության համար, շուրջ երկու ամիս քրեական վարույթով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացած լինելու պայմաններում, որոշում չի կայացրել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը փոփոխելու վերաբերյալ»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ԱԺ արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter