Արարատ Միրզոյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Թբիլիսի) Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդերսենին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում սկզբունքային հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Արարատ Միրզոյանը նշել է հայկական կողմի կառուցողական ներգրավվածության մասին և առաջընթացի ապահովման հարցում ընդգծել Ադրբեջանի կողմից առավելապաշտական ձգտումներից, ՀՀ ու ԼՂ նկատմամբ ուժի կիրառման քաղաքականությունից հրաժարվելու, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու կարևորությունը:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսության դրական դինամիկան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել