HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագիրը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանը և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլը ստորագրել են «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի մեկնարկն ազդարարող պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ՇՄՆ մամուլի ծառայությունը։

Նախարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում տեսանելի կլինեն ծրագրի արդյունքները։ 

«Ելնելով Հայաստանի հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և կայուն օգտագործման անհրաժեշտությունից՝ ծրագրի իրականացումն առավել կարևոր է դառնում և կարող է շրջադարձային լինել ոլորտում առկա հիմնախնդիրների հասցեագրման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման որակապես նոր նշաձողի սահմանման տեսանկյունից»,- նշել է Սիմիդյանը։

Ծրագրի ամբողջ բյուջեն կազմում է շուրջ 26 միլիոն եվրո։

Ծրագրի շրջանակներում նախատեսվող դրամաշնորհային միջոցներն ուղղված են կենսաբազմազանությամբ հարուստ պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավման ու կառավարման, անտառների կայուն կառավարմանն աջակցելու, անտառային լանդշաֆտի և անտառների վերականգնողական միջոցառումների,  ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումների, խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորմանը։ Ծրագրի տևողությունը նախատեսվում է 6 տարի, որին կնախորդի ծրագրի խորհրդատուի կողմից շուրջ 6 ամիս տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման մեկնարկային փուլը։ Դրամաշնորհային աջակցության ծավալն աննախադեպ է տարածաշրջանում և խոշորագույններից է գլոբալ առումով։ 

Դրամաշնորհային ծրագիրը ունի հետևյալ հիմնական բաղադրիչները՝  

-պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնության հուշարձանների բարելավում ու կառավարում, ինչպես նաև էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ,

- անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտների վերականգնում և անտառվերականգնման միջոցառումներ,

- ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ,

- խորհրդատվական ծառայություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter