HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողական ծառայության աշխատակիցը փորձել է փաթեթ փոխանցել դատապարտյալին

2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող, արդարադատության ավագ ենթասպա Կ.Կ.-ին:

Ինչպես հաղորդում է քրեակատարողական ծառայությունը, խուզարկության ընթացքում վերջինս իր սպորտային պայուսակից ինքնակամ հանել և հանձնել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 2 USB լար և լիցքավորման սարք: Այլ արգելված իրեր Կ.Կ.-ի մոտից չեն հայտնաբերվել:

Կ.Կ.-ն բանավոր հայտարարել է, որ նշված արգելված իրերը նախապես վերցված գումարի դիմաց պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Մ.Ա.-ին:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից Կ.Կ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ և նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter