Եռաբլուրում հանգչող արցախցի զինծառայողների շիրիմներին ծաղիկներ են դրվել
Մայիսի 9-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության անձնակազմն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ զետեղել անմահ հերոսների շիրիմներին։
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ շուրջ 150 օր շարունակվող շրջափակման պատճառով Եռաբլուրում հանգչող արցախցի զինծառայողների հարազատները զրկված են իրենց հերոսների շիրիմներին այցելելու հնարավորությունից։ Այսօր այդ շիրիմների տարածքներում իրականացվել են նաև լրացուցիչ մաքրման ու մաշված դրոշների փոխարինման աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել