HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը՝ Միացյալ Թագավորության դեսպանատանը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը տոնի և նաև Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու գահակալության 60-ամյակի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզին և դեսպանատան աշխատակիցներին:

Շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեությամբ Թագուհին վաստակել է ոչ միայն իր հպատակների, այլ նաև աշխարհի շատ ու շատ ժողովուրդների հարգանքն ու սերը: 

Հանրապետության նախագահը դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզի հետ քննարկել է հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter