HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

AirBaltic ավիաընկերությունը 12 տարվա դադարից հետո վերսկսում է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները

2023 թվականի մայիսի 17-ից լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերությունը 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։

«airBaltic ավիաընկերության ավիապարկը համալրված է նոր Airbus A220-300 օդանավերով:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ airbaltic.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,-նշված է հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ LTV-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter