HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հաստատել է ԵԹԿՊԻ ռեկտորի ընտրության արդյունքները

Կառավարությունը հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Սառա Նալբանդյանի ընտրության արդյունքները:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինստիտուտը տևական ժամանակ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ուներ: «Ուրախ եմ, որ իրավիճակը վերջապես հանգուցալուծվեց, և այսօր արդեն ունենք ապրիլի 20-ի հոգաբարձուների խորհրդի նիստով ընտրված ռեկտոր՝ Սառա Նալբանդյանը: Նա ոլորտի մեծ փորձառություն ունի, արվեստագիտության թեկնածու է և դոցենտ, ինչպես նաև արտերկրի բուհերի հետ համագործակցության մեծ փորձառություն ունի, աշխատանքի փորձ՝ նաև ԵԹԿՊԻ-ում»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ նոր ռեկտորը կկարողանա հաջողությամբ իրականացնել բուհի ղեկավարման աշխատանքները:

Սառա Նալբանդյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար: «Լիովին գիտակցում եմ ստանձնելիք պարտականությունների լրջությունը: Եվ կաշխատեմ ամենայն լրջությամբ իրականացնել դրանք»,- ասել է ռեկտորը՝ վստահեցնելով, որ աշխատանքի ընթացքում անընդմեջ վերանայելու է բուհի կրթական ծրագրերն ու դասավանդման մեթոդները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter