
Համաներումն ընդունվեց. ՀԱԿ-ը դեռ սպասում է
Քիչ առաջ ԱԺ-ն քվեակությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած նախագիծը: Համաներման նախագծին կողմ է քվեարկել 91, ձեռնպահ' 1 պատգամավոր:
Արդեն հայտնի է, որ համաներման ակտով ազատ կարձակվեն «Մարտի 1-ի» գործով դատապարտված Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը:
ՀԱԿ-ի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը «Հետքի» այն հարցին, թե համաներման ընդունումով արդարացա՞վ ՀԱԿ-ի հույսերը' ընդդիմության ներկայացուցիչների ազատ արձակման առումով, պատասխանեց, թե մինչեւ ամբողջական պատկերը հայտնի չդառնա, որեւէ բան չեն կարող ասել:
«Ես կմեկնաբանեմ այն ժամանակ, երբ ամբողջական պատկերը հայտնի կդառնա: Ամբողջական պատկեր ասելով նկատի ունեմ վերջնական արդյունքը' բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը»,-ավելացրեց Արման Մուսինյանը:
Մեկնաբանել