HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

480 գրամ քաշով ծնված և այժմ 2 կգ կշռող երեխան դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ ծննդատնից

«Էրեբունի» Բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ 480 գրամ քաշով ծնված և այժմ 2 կգ կշռող երեխան՝ Սամվելը, դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ ծննդատնից: Նա ծննդատան նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրել է 127 օր:

«Սա աննախադեպ արդյունք է ոչ միայն «Էրեբունի» ԲԿ ծննդատան նորածնային բաժանմունքի պատմության մեջ, այլև ամբողջ Հայաստանում»,- նշված է կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը հղիին կեսարյան հատում էր կատարվել 26 շաբաթականում՝ մոր և նորածնի կյանքը փրկելու համար: Ներարգանդային սնուցման խնդիրներով ծնված փոքրիկի քաշը ծայրահեղ ցածր էր՝ 480 գրամ: 4 ամիս, 7 օր նորածնային բաժանմունքի բժիշկները, բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ պայքարել են Սամվելի կյանքի համար:

«Սամվելն արդեն տուն է գնում հաղթանակած և առանց առողջական խնդիրների»,- հայտնում է են ԲԿ-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter