Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Նիստի բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում քննարկվել է եկամտային հայտարարագրման համակարգի ներդրման ու զարգացման, ՀՀ հարկային համակարգի եկամտային ներուժի իրացման հնարավորությունների և առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել