Ապրիլի 17-ից կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ Ստեփանակերտից դեպի Ամարաս, Գանձասար և Հակոբավանք
Ապրիլի 17-ից սկսած՝ այսուհետ յուրաքանչյուր կիրակի՝ ժամը 08:30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու ՀԱԵ Արցախի թեմի նախաձեռնած ամենշաբաթյա ուխտագնացությանը, գրանցվելու համար նախապես պետք է դիմեն Ստեփանակերտի Սրբ․ Աստվածածին առաջնորդանիստ և Սրբ․ Հակոբ եկեղեցիների մոմավաճառներին։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել