
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Տեղ համայնքի ուղղությամբ կիրառել են ականանետային միջոցներ
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը:
«Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:
ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ:
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել