HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խմբից դուրս գալու հարցում Սմուդան լավատես է

Լեհաստան-Ռուսաստան խաղից հետո (1-1) ռուսների գլխավոր մարզիչ, հոլանդացի Դիկ Ադվոկատը կարծիք է հայտնել, որ իր սաները մրցակցից ավելի ուժեղ են եղել: Միաժամանակ նա գովել է երկու թիմերին լավ խաղի համար ու նշել, որ ռուսները հաջող արդյունք են գրանցել, քանի որ դաշտի տերերին աջակցում էր 40.000 երկրպագու: 

«Առաջ անցնելով հաշվի մեջ՝ մենք վերահսկում էինք խաղի ընթացքը: Համոզված էի, որ հաղթելու ենք նվազագույն հաշվով: Ինձ թվում էր՝ գոլից հետո ավելի շատ բաց տարածություն ենք ունենալու, ինչպես որ չեխերի հետ խաղում, սակայն այդպես չեղավ»,- ասել է հոլանդացին՝ շեշտելով, որ 4-1 հաշվով չեխերին հաղթելուց հետո իրենք զգոնությունը չեն կորցրել: Ադվոկատի խոսքով՝ շաբաթ օրն իր թիմը հույների հետ խաղում պետք է ցույց տա լավագույն որակներ. «Միանգամայն ակնհայտ է, որ մենք խաղի առումով խմբի լավագույն թիմն ենք, բայց դա պետք է ապացուցել դաշտում»:

Լեհերի գլխավոր մարզիչ Ֆրանցիշեկ Սմուդան գովեստի խոսքեր է շռայլել մրցակցի հասցեին. «Դիկ Ադվոկատը հիանալի թիմ է ստեղծել ուժեղ խաղացողներով: Կարծում եմ՝ նրանք իսկապես հզոր մրցակիցն են, դրա համար էլ ոչ-ոքին ռուսների հետ մեզ համար պատիվ է»: Մարզիչը գովել է նաեւ իր հայրենակից երկրպագուներին:

Սմուդան նշել է, որ թիմն արդեն երկրորդ խաղում անհաջող է անցկացնում խաղակեսերից մեկը, սակայն, ըստ նրան, դա չի նշանակում, որ հավաքականը ֆիզիկապես վատ է պատրաստված: Ընդհակառակը, Սմուդան ասել է, որ իր տղաները գրեթե իդեալական պատրաստություն են անցել: Լեհ մասնագետը կարծիք է հայտնել, որ թիմը կարող է դուրս գալ 1/4 եզրափակիչ, որովհետեւ վերջին խաղում չեխերին հաղթելու հնարավորություն ունի:  

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter