Կարկուտը ցանքատարածքներ է վնասել
Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 9-ին՝ ժամը 15.30-17.50-ն, Փամբակ գյուղում տեղացած կարկտի հետևանքով վնասվել է 130 հա հացահատիկի ցանքատարածք, 40 հա տնամերձ հողատարածք, սատկել է 11 մանր եղջերավոր անասուն: Վնասի չափը ճշտվում է:
Տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:
Նույն օրը մարզի Ծափաթաղ գյուղում ժամը 15.30-17.50-ն տեղացած կարկտի հետևանքով վնասվել է 33 հա հացահատիկի և 35 հա կարտոֆիլի ցանքատարածություն, 41 հա մրգատու այգի և տնամերձ հողատարածք:
Վնասի չափը ճշտվում է:
Տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:
Նույն օրը Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում ժամը 15.20-ից մինչև ժամը 16.10-ը տեղացել է կարկուտ, ինչի հետևանքով վնասվել են ցանքատարածքներ և այգիներ:
Վնասի չափը ճշտվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել