HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարեկային ոստիկանության անձնակազմում կանանց ներգրավվածությունը պետք է լինի 30 տոկոս. վարչապետ

«Հայաստանի Հանրապետությունում թևակոխել ենք Պարեկային ոստիկանության ներդրման վերջին փուլ»,- կառավարության ապրիլի 6-ի նիստում հայտնել է վարչապետը և նշել, որ դրա համար առաջիկայում դասընթացներ կսկսվեն Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունքի մարզերում: «Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ Պարեկային ոստիկանության անձնակազմի առնվազն 30 տոկոսն ապահովել կանանցով: Այդ խնդիրն այս պահի դրությամբ լուծված չէ, բայց մենք չենք հուսահատվում ու չենք շեղվելու այս օրակարգից»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ առաջիկա օրերին Ներքին գործերի նախարարությունում կհայտարարվի նոր ընդունելություն բացառապես կանանց համար. «Սա նշանակում է, որ առաջիկայում պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով Պարեկային ոստիկանությունում առաջացող ու առկա հաստիքները լրացնել միայն կանանցով։ Ընդունելությունը կտևի բավականին երկար՝ մեկ, երկու, գուցե՝ երեք ամիս»:

Վարչապետը նշել է նաև, որ այս հարցում ակնկալում է նախարարների, մարզպետների ու հատկապես պետական կառավարման համակարգում ընդգրկված կին առաջնորդների աջակցությունը:

Չզեկուցվող հարցերի փաթեթով կառավարությունը նաեւ որոշում է ընդունել ՀՀ ոստիկանության Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գործունեությունը պատշաճ իրականացնելու նպատակով անհրաժեշտ այլ մեքենաներ և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավման նպատակով։

Լուսանկարը՝ վարչապետի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter