HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրո-2012»-ի A խմբում ամեն ինչ կորոշվի վերջին տուրում

Այն բանից հետո, երբ «Եվրո-2012» A խմբում տանտեր Լեհաստանն ու խմբի առաջատար Ռուսաստանը բաժանվեցին խաղաղությամբ (1-1), իսկ չեխերը հաղթեցին հույներին (2-1), իրավիճակի մեջ կարծես ինտրիգ մտավ: Հիմա ռուսներն ունեն 4, չեխերը՝ 3, լեհերը՝ 2, հույները՝ 1 միավոր: Ասել է թե՝ ամեն ինչ կորոշվի վերջին՝ 3-րդ տուրում, որի ժամանակ կմրցեն Հունաստան-Ռուսաստան, Չեխիա-Լեհաստան զույգերը:

Մրցաշարային աղյուսակն ունի այսպիսի տեսք.

Ռուսաստան

2

1

1

0

5-2

4

Չեխիա

2

1

0

1

3-5

3

Լեհաստան

2

0

2

0

2-2

2

Հունաստան

2

0

1

1

2-3

1

2-րդ տուրի իրադարձություններից հիշատակել է պետք այն, որ ռուսների կիսապաշտպան Ալան Ձագոեւը նախանձելի արդյունավետություն է ցուցադրում: Կիսապաշտպանը երկու խաղում 3 գոլ է խփել եւ գլխավորում է մրցաշարի ռմբարկուների ցուցակը:

Մյուս կողմից՝ չեխերը ռեւանշ վերցրին հույներից «Եվրո-2004»-ում 0-1 հաշվով պարտության դիմաց ու նաեւ վերջապես հաղթեցին հույների դարպասը 3 խաղ նույնիսկ գոլ չխփելուց հետո: Ըստ էության՝ Բիլեկի սաները ուշքի են եկել ռուսներից կրած 1-4 հաշվով ծանր պարտությունից հետո եւ վերջին տուրում լեհերի հետ թերեւս պիտի վիճարկեն 2-րդ տեղը:    

Լուս.՝ AFP/Getty Images-ի

Մեկնաբանություններ (1)

Pogos
Lav e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter