HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև 2023 թ․ օգոստոսի 31-ը ներառյալ աշակերտները նախորդ տարվա տոմսերով կարող են անվճար այցելել մշակութային հաստատություններ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպությունները շարունակելու են աշակերտներին ընդունել 2022 թվականի տպագրված  տոմսերով  մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ՝ նախարարությանը կներկայացնի լրացուցիչ տեղեկություններ:

Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի հնարավորություն է տալիս ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար մուտք գործել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, համերգասրահ և թատրոն:

Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային հաստատություն կապը, նպաստել երեխաների  գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը:

Ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերից:

2018 թվականին ծրագիրն իրականացվել է միայն թանգարաններ կատարած այցերով, 2019 թվականից թատրոնները և համերգասրահները ևս միացել են ծրագրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter