Հարսը պարբերաբար երկաթյա շերեփով հարվածել է սկեսրոջը, վերջինս մահացել է
Ոստիկանությունը հայտնում է, որ ապրիլի 2-ին Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան, սակայն մինչ շտապօգնության ժամանումը 62-ամյա Վարսենիկ Մ.-ն հանկարծամահ էր եղել:
«Նշված հասցե մեկնած Դիլիջանի բաժնի օպերատիվ-քննչական խմբին մահացածի որդին հայտնել էր, որ ժամը 15.30-ի սահմաններում մայրը իր ներկայությամբ հանկարծամահ է եղել:
Արտաքին զննությամբ 62-ամյա կնոջ դեմքին եղել են կապտուկներ, որոնց վերաբերյալ որդին հայտնել է, որ մայրը մարտի 31-ին տանն ընկել է:
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածի որդու 40-ամյա կինը մետաղյա շերեփով պարբերաբար խփել է սկեսրոջ գլխին, դեմքին:
Ստացված մարմնական վնասվածքների հետևանքով 62-ամյա կինը մահացել է: 40-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել