Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Երևանում ապրիլի 4-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-8-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ապրիլի 5-8-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել