HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարենցավանի 20-ամյա բնակիչը սպառնալիքներով 5 մլն դրամ է պահանջել համաքաղաքացուց. նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ վարտվել է Չարենցավան քաղաքի բնակչից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2022թ. դեկտեմբերի 2-ին հիշյալ քաղաքացին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ԱԱԾ, որի հիման վրա ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն իրականացվել է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում:

Կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Չարենցավան քաղաքի հիշյալ բնակիչը նույն քաղաքի 4-րդ թաղամասի շենքերից մեկում գտնվող իր բնակարանի դռան առջև տեսել է տեղադրված թուղթ՝ որի վրա եղել է 5.000.000 դրամի պահանջ, ինչպես նաև այն չվճարելու դեպքում՝ բռնություն գործադրելու, կյանքից զրկելու սպառնալիքներ պարունակող ձեռագիր գրառում: Հաջորդ օրը՝ ժամը 15.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, նույն բնակարանի շքամուտքին նմանատիպ գրառումներով թուղթ է նկատել նաև հիշյալ քաղաքացու կինը:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային պլանավորված գործողություններ. առգրավվել են դեպքի վայրի մոտակա տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

Արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով նույն շենքի բնակիչ է՝ ծնված 2003 թվականին:

Ձեռք   ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 20-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:  Վերջինիս մեղադրանք է ներկայացվել և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter