HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադրային փոփոխություններ Դատախազությունում

2023 թվականի մարտի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ:

Մասնավորապես՝

  • Գլխավոր դատախազության Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:
  • Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Վիկտոր Գրիգորյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
  • Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տաթևիկ Խաչատրյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի դատախազության դատախազ Արմեն Սապոնջյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Արամ Ներսիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մերի Ցականյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մերինե Սահակյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Արմավիրի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Արթուր Մուսոյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 6-ից:

Միլենա Թաթոյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 4-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter