Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է
Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և գնացքների միջև միջակայքը 8,5 րոպե է։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 14:23-ին, «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի էր ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։ Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։ Փլուզման հետևանքով տուժածներ չեն եղել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել