HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խախտումներ Սիսիանի ՏԻՄ ընտրություններում. «Քաղաքացու որոշում»

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Սիսիանի նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել Սիսիանի ՏԻՄ ընտրություններում տեղի ունեցած խախտումների մասին։ Ստորեւ՝ կուսակցության հայտարարությունը։

26.03.2023 թ․-ի Սիսիան համայնքի ՏԻՄ համամասնական ընտրությունների մասնակից «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության լիազոր ներկայացուցիչ Մ. Ազոյանը նույն ընտրություններին մասնակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում էր ներկայացրել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ՀՀ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջներին համապատասխան, այն է՝ դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ը:

Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝  թիվ 34 ԸԸՀ-ը օրենքով սահմանված կարգով դիմումը ստացել և վարչական վարույթ հարուցել էր 24.03.2023 թ-ին (մտից համար 42):

ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցիչ Մ. Ազոյանի դիմումի հիմքով նշանակվել էր հանձնաժողովի արտահերթ նիստ՝ 25.03.2023 թ-ին ժամը 11.40-ին: 

Նշանակված նիստը մեկնարկել է ուշացումով՝ ժամը 11.48-ին: Նիստի օրակարգը հաստատելուց և ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցչի դիմումի մասին հանձնաժողովի նախագահի տեղակալի զեկուցումից, այսինքն՝ դիմումատուի իրավական դիրքորոշումը և պահանջը ներկայացնելուց հետո, ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցիչ Վ. Բալյանը քննարկվող հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ է արել: Ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընդմիջում 5 րոպեով, որը, տեսագրությամբ ապացուցվում է, տևել է 12.19-ից մինչև 12.40:

Պայմանական ընդմիջման ընթացքում ընտրական հանձնաժողովի անդամներն ըստ էության որևէ կերպ չեն մասնակցել որևէ քննարկման, տեսագրության մեջ հստակ երևում է՝ ով և ինչպես է պատրաստել որոշումը։ Նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով ներկա ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը հանձնաժողովի նախագահին փոխանցում է փաստաթուղթ, որի բովանդակությանը հանձնաժողովի որևէ անդամ չի ծանոթանում, և առանց կարդալու  քվեարկում են:

Թիվ 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ ընդունում է 16-Ա որոշումը ժամը 12.45-ին, չնայած ՀՀ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումը ընտրական հանձնաժողովը քննարկում և դրա վերաբերյալ որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 12-00-ը։ 

Տեսանյութերը տրամադրել է ՔՈ կուսակցության նախընտրական շտաբը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter