Աշոցքի պանրի գործարանի «Պանիր լոռի»-ում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել
«Աշոցքի պանրի գործարան»-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել ՍՊԸ-ում։ Առկա արտադրատեսակներից կատարվել էր նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել