HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահն այցելել է Բերձորի փակ միջանցքի սկզբնամաս

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն մարտի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ այցելել է Բերձորի փակ միջանցքի սկզբնամաս՝ Հայաստան-Արցախ մայրուղու սահմանակետում փաստագրելով ճանապարհի փակ լինելը։

Սյունիքի մարզպետարանի հաղորդագրության համաձայն՝  Վոքիեն մասնավորեպես նշել է․ «Եկել ենք աշխարհին հիշեցնելու, որ Արցախում 150 հազար մարդ կա, նրանք կտրված են աշխարհից, չունեն բավարար սնունդ ու առողջապահական պարագաներ․ սա ուղղակի աղետալի է, այդ ամենը կատարվում է լռության մեջ՝ շրջվող հայացքների ներքո․․․

Աշխարհի ուշադրությունն այսօր կենտրոնացած է Ուկրաինայի վրա, որը հասկանալի է, բայց պետք չէ մոռանալ Արցախը, քանի որ, եթե կա մեկը, դա չի նշանակում, որ չկա մյուսը։ Մեզ համար երկուսն էլ հավասարապես կարևոր են։ Եվ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունն արձագանքի այս ամենին, ու Ֆրանսիան առավելագույն ճնշումը գործադրի, որպեսզի, որպես առաջին քայլ, գոնե մարդասիրական օգնության համար ճանապարհը բացվի։

Ինձ համար կարևոր է գտնվել միջանցքի սկզբնամասում՝ ցույց տալու համար, որ Ֆրանսիան Հայաստանի ու Արցախի կողքին է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter