HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը Գերմանիայում խոսել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դրեզդենում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա երկրամասի Լանդթագի նախագահ Մաթիաս Ռյոսլերին: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Լանդթագի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել տարածաշրջանի ու Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային հարցերի վերաբերյալ՝ ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական նկրտումները, Լաչինի ճգնաժամի հետեւանքով առաջացած բազմաբեւեռ խնդիրները: Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց Ադրբեջանը դեռ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդառված եւ ձերբակալված անձանց:  ՀՀ ԱԺ նախագահը բարձրաձայնել  է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին եւ ակնկալել միջազգային գործընկերների հասցեական արձագանքները:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը Մաթիաս Ռյոսլերին հրավիրել է Հայաստան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter