HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՏԱ Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության և թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին:

Դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ կաշխատի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում առկա հարաբերությունների զարգացմանը: Դեսպանն անդրադարձել է Ամազոն Վեբ Սերվիսի (AWS) հետ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում SADA-ի հետ ստորագրված Համագործակցության հուշագրին, համոզմունք հայտնել, որ հուշագրերի կնքումը հիմք կծառայի ավելի սերտ և արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, ստարտափ էկոհամակարգի զարգացման, 5G ցանցի, ոլորտային ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված, ինչպես նաև կրթական, գիտահետազոտական ծրագրերի իրականացման ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  ոլորտում ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ունեցած դերակատարությանը, կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար և ընդգծել փոխադարձ փոխայցելությունների կարևորությունը՝ հարաբերությունների խորացման գործում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter