Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.
Երևանում մարտի 28-ի և ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 29-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Մարտի 30-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։
Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`մարտի 28-ի և ապրիլի 1-ի ցերեկը, ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 29-ի և ապրիլի 1-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 30-31-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վրկ, մարտի 29-30-ին ՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 6-10, 31-ին ևս 8-10, ապրիլի 1-ի գիշերը ևս 4-6 աստիճանով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել