HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում օդի աղտոտման նվազեցման նպատակով կազմակերպվել է իրազեկում-հանդիպում

Երևանում մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կազմակերպվել է իրազեկում-հանդիպում:

Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» փոխնախագահը, Երևանում կառուցապատում ու խոշոր շինարարական գործունեություն իրականացնող 13 ընկերությունների ներկայացուցիչներ:

Տնտեսավարողներին մանրամասն ներկայացվել է բնապահպանական օրենսդրությունը, մասնավորապես՝ մթնոլորտային օդի պահպանության պահանջներին ուղղված համապատասխան միջոցառումները, նաև տրամադրվել են իրազեկման թերթիկներ:

Քննարկվել են խոշոր շինարարությունների ընթացքում ի հայտ եկող տնտեսավարողներին հուզող մի շարք հարցեր ու դրանց հնարավոր լուծումները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումներն ավելի հաճախակի դարձնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter