HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն այցելել է մարտական դիրքեր

Մարտի 24-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, հետևել իրականացվող ինժեներական աշխատանքներին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է խիստ ուշադրության կենտրոնում պահել դիրքերի արդիականացման, վերազինման գործընթացը, և ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու համար։

Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտու մարտական դիրքեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ։ Նախարար Պապիկյանը հորդորել է առավել մեծ ակտիվություն ցուցաբերել մարտական, ֆիզիկական և կրակային պարապմունքներին։

Օրվա ավարտին նախարարը շարունակել է առանձնազրույցները սպաների հետ, լսել սպայակազմին հետաքրքրող հարցերը և ներկայացրել այն անելիքները, որոնք իրագործվելու են առաջիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter