HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում նոր մարզահամալիր կկառուցվի

Կառավարությունն այսօր որոշել է որպես նվիրաբերություն ընդունել Երևանի Ներքին Չարբախում գտնվող «Սպորտի Աշխարհ» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Հայաստանում սպորտի զարգացման, մասնավորապես բռնցքամարտի զարգացման նպատակով Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր կառուցելու համար: Նոր, ժամանակակից մարզահամալիրի կառուցումը տարածքում բնակվող երեխաների համար կստեղծի սպորտով զբաղվելու հնարավորություն:

Գործադիրը մեկ այլ որոշմամբ էլ վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշման մեջ՝ Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Միջոցառմանն ընդառաջ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և Եվրոպական ֆեդերացիայի հետ համատեղ` քննարկումների արդյունքում հստակեցվել են որոշ ծախսեր։ Ըստ այդմ՝ նախատեսվում է լրացուցիչ 4,861.2 հազար դրամ տրամադրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter