HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 22-ին ընդունել է ԱՀ Նախագահին կից գործող Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է Պետնախարարի աշխատակազմը։

Հանդիպման ընթացքում պետական նախարարը ընդգծել է Հանրային խորհրդի արդյունավետության բարձրացման կարևորությունը, շեշտել, որ այն որպես խորհրդատվական մարմին առաջնահերթորեն պետք է ապահովի պետության և հասարակության միջև երկխոսությունը՝ հիմնված նախաձեռնողականության և հասցեական ծրագրերի մշակման վրա։

«Այս ծանր շրջանում Հանրային խորհրդի աշխատանքների առանցքը պետք է լինի հանրային պատշաճ վերահսկողությունը։ Այն խնդիրները, որոնք դուրս են մնում պետական պաշտոնյայի տեսադաշտից՝  ձեր միջոցով պետք է բարձրաձայնվեն, հասանելի դառնան մեզ, իսկ հանրային իշխանության մարմինները պետք է ականջալուր լինեն դրանց և հետևողական միջոցներ ձեռնարկեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ»,-ասել է Գ․ Ներսիսյանը։

Պետական նախարարը հանրային խորհրդի անդամներին ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իր համակարգման ոլորտում կատարվող աշխատանքները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter