Արցախի ԱԺ նիստի օրակարգում կլինի Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը
Մարտի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Քննարկվել է ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: Առաջին հարցը առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագիծն է:
Օրակարգում ներառված են նաև ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրության մասին հարցը, ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-001-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծերը: Նիստը կամփոփվի պատգամավորական հայտարարություններով:
Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել