HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետք է հրաժարվել ամեն քայլափոխի պետական բյուջեն ծանրաբեռնելու մոտեցումից․ Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետք է հրաժարվել ամեն քայլափոխի պետական բյուջեն ծանրաբեռնելու մոտեցումից և պետական ծրագրերը կառուցելիս պետական միջոցները դիտարկել բացառապես որպես խթանիչ, օժանդակող գործիք: 

«Արդեն քսան օր է, ինչ զբաղեցնում եմ Արցախի պետական նախարարի պաշտոնը: Այս ընթացքում բավականին մեծ աշխատանք ու ժամանակ է տրամադրվում Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և հետևանքները մեղմելու գործին: Այդ ամենին զուգահեռ փորձ է արվում իրագործել նաև այն կարճաժամկետ ծրագրերը, որոնք անհրաժեշտ են երկրի բնականոն կյանքը վերականգնելու և նվազագույն պայմաններն ապահովելու համար:

Ամեն ծրագիր կամ գործընթաց քննարկելիս ի հայտ են բերվում պետության կողմից անարդյունավետ կամ ոչ անհրաժեշտ սուբսիդավորման դեպքեր, փոխառություններ, ֆինանսավորումներ և այլն: Իմ կողմից գրեթե ամեն օր դադարեցվում կամ կրճատվում են այդպիսի ֆինանսական ծախսերը, իսկ կասկածահարույց կամ չհիմնավորված գործարքների կապակցությամբ տրվում են լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու հանձնարարություններ:

Պետք է հրաժարվել ամեն քայլափոխի պետական բյուջեն ծանրաբեռնելու մոտեցումից և պետական ծրագրերը կառուցելիս պետական միջոցները դիտարկել բացառապես որպես խթանիչ, օժանդակող գործիք: 

Սոցիալական աջակցության ծրագրերը պետք է իրագործել այնպես, որ դրանից օգտվեն իրական շահառուները, իրականում սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիները»,- գրել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter