Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.
Երևանում մարտի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 24-26-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մարտի 21-ի ցերեկը, 22-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ արևելյան 2-5 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել