HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Լոռու մարզում ապօրինի անտառահատման վերաբերյալ երկու վարույթ

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ։ 

2021թ. հունիսի 14-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված անտառխախտման արձանագրության հիման վրա  նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ստեփանավանի անտառպետության պահաբաժիններում ապօրինի հատվել է տարբեր տեսակի թվով 50 ծառ, ինչի հետևանքով պետությանը  պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Իրականացված քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Պուշկինո բնակավայրի երկու բնակիչներ 2021թ. մայիսից հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում, հիշյալ անտառտնտեսության պահաբաժիններից, առանձին-առանձին, ձեռնասղոցի գործադրմամբ, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի հատել են տարբեր տեսակի ծառեր: Փայտանյութը ջեռուցման նպատակով օգտագործելու համար տեղափոխել են հիշյալ բնակավայրի տարբեր հասցեներում գտնվող իրենց տան բակ և օգտագործել իրենց կարիքների համար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Պուշկինո բնակավայրի երկու բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասին): 

Նրանց վերաբերյալ քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է և նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։ 

Ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինների կողմից ինչպես կանխարգելիչ և հսկողական միջոցառումների, այնպես էլ քրեական վարույթների շրջանակում ապօրինի ծառահատումների դեպքի բացահայտմանն ուղղված քննությունների արդյունքում ՀՀ Լոռու մարզում արձանագրվում է ապօրինի անտառահատման դեպքերի հետևողական նվազում։ 

Եթե 2021թ. ընթացքում մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 108 դեպք, ապա 2022թ.՝ 76, կամ 30%-ով պակաս: Դեպքերի նվազումը հանգեցրել է նաև դրանցով նախաձեռնվող և քննվող քրեական վարույթների, ինչպես նաև բնությանը պատճառվող վնասի էական նվազման։

2022թ. ընթացքում մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների քննիչների կողմից քննություն է կատարվել ապօրինի ծառահատումներին առնչվող 114 քրեական վարույթով, մինչդեռ 2021թ. քննված քրեական գործերի քանակը եղել է 138-ը։ 

Իսկ 2022թ. ընթացքում քննվող վարույթների շրջանակում ապօրինի ծառահատմամբ բնությանը պատճառված՝ բացահայտված վնասը կազմել է շուրջ 32մլն դրամ, որը շուրջ 7 անգամ նվազ է 2021թ. պարզված՝ պատճառված վնասի չափից (234 մլն դրամ)։

2021թ և 2022թ ընթացքում մարզում ապօրինի ծառահատումների համար քրեական հետապնդում է հարուցվել 39 անձի նկատմամբ, այդ թվում՝ 11 անտառապահ, 3 անտառապետ։ 

Նախորդ երկու տարվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ ավարտվել և դատարան է ուղարկվել ընդհանուր 24 քրեական վարույթ՝ 24 անձի վերաբերյալ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter