HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացու գրպանում հայտնաբերվել է կալանավորված անձի համար նախատեսված կասկածելի զանգված

2023թ մարտի 20-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Գ Խ-ին այցելած քաղաքացիներ Ա Ա-ին և Գ Մ-ին։

Քրեակատարողական ծառայության հաղորդագրության համաձայն՝ խուզարկության արդյունքում քաղաքացի Ա Ա-ի տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուրը 54 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։

Ա Ա-ն բանավոր հայտնել է, որ փաթեթի պարունակությունը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, և բերել էր քրեակատարողական հիմնարկ՝ կարճատև տեսակցության ընթացքում կալանավորված անձին փոխանցելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter