HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Հովհաննիսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Համաշխարհային բանկի գործընկերներին

Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ռանա Կարադշեհին և ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էին նաև ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Դուարտեն և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: 

Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկին նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայությունը Հայաստանում, մասնավորապես կարևորելով վերջինիս կողմից ՀՀ-ում իրականացվող ներդրումների ընդլայնումը: Նախարարն ընդգծել է ՄՖԿ հետ համագործակցության ոլորտների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, ինչպես նաև հնարավոր նոր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը:

ՄՖԿ ներկայացուցիչները, շնորհավորելով Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, անդրադարձել են 2022 թվականին Հայաստանում արձանագրված բարձր տնտեսական աճին և նշել, որ տպավորիչ են համարում նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները: Նախարարը մանրամասներ է ներկայացրել նախորդ տարվա և ընթացիկ տնտեսական իրավիճակի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են Հայաստանում մասնավոր ներդրումների ընդլայնմանը միտված բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև այս համատեքստում փորձի փոխանակման շարունակականության ապահովումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6
Այսօր