HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահովների՝ կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Արցախի Պետնախարար

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են պետնախարարի գրասենյակից, Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ շրջափակման պայմաններում սպառած գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարները սոցիալապես անապահով բնակչության համար ծանր բեռ են և Կառավարությունը, հատկապես ստեղծված իրավիճակում, համարժեք քայլեր կատարելու պատասխանատվություն պիտի ստանձնի: 

«Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով մեր քաղաքացիները կորցրել են աշխատանքն ու հայտվել սոցիալական ծանր վիճակում: Անհրաժեշտ է մշակել աջակցության այնպիսի համակարգ, որը թույլ կտա որոշակի աջակցություն ցուցաբերել աշխատանքը կորցրած կամ բավարար եկամուտ չունեցող ընտանիքներին: Պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որը կապահովի աջակցության արդարությունն ու թափանցիկությունը, հավասարությունը, կունենա խիստ նպատակային բնույթ և իրապես կուղղվի նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետնախարարը շեշտել է նաև, որ վերջին շրջանում շատ դիմումներ է ստացել քաղաքացիներից այդ թեմայով, ինչը վկայում է խնդրի առկայության մասին: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ անհրաժեշտ է մտածել աջակցության մասին, բայց դրանից պետք է օգտվեն միայն իրականում դրա կարիքը ունեցողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter