Արցախում ադրբեջանական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց վրա
Մարտի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Տուժածներ չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել