HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենայում գազի բալոն է պայթել․ կան տուժածներ

Մարտի 14-ին, ժամը 20:14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա:

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ավանգարդ փողոցի թիվ 31 հասցեում կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1992 թ․) պայթել է հեղուկ գազի բալոնը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Գ․ Ա․-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրդեհը մեկուսացվել  է ժամը 20:35-ին, մարվել՝ 20:55-ին: Այրվել է ավտոմեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter