Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.
Երևանում մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան, 19-ի ցերեկը սպասվում է անձրև:
Հանրապետության տարածքում մարտի 14-ի ցերեկը, 15-ի, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-17-ին, 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 14-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել