HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեբունի» ԲԿ-ի տարածքից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

2023թ. մարտի 9-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Էրեբունի» ԲԿ-ի ընդունարանում պատրաստված թաքստոցում թմրամիջոց է թաքցված, որը, հավանաբար, պետք է վերցներ բժշկական կենտրոն տեղափոխված ազատազրկված անձը: Այս մասին հաղորդում է քրեակատարողական ծառայությունը։

Օպերատիվ տեղեկությունը փոխանցվել է ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքին։ Քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի և Էրեբունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն իրականացրել են դարանակալում օպերատիվ-հետախուզական միջոցառումը։ Արդյունքում՝ 2023թ մարտի 10-ին «Էրեբունի» ԲԿ-ի տարածքից թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխվել 1993թ ծնված Հ Բ-ն և 2001թ ծնված Հ Հ-ն։ 

Հ Բ-ի անձնական խուզարկությամբ սպորտային վերարկուի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված, ընդհանուրը 6.81 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, չորացված և մանրացված բուսական զանգված, իսկ Հ Հ-ի ջինսե տաբատի փոքր գրպանից հայտնաբերվել է մոխրացված հետքերով 2 կաթոցիչ: 

Հ Բ-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է՝ նախատեսված իր անձնական օգտագործման համար: 

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter